15 Հոկտեմբերի 2018, 220 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի N Մ-1198-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ Իտալիայի «ՊՐՈԶԱ» բարեգործական կազմակերպության կողմից «Սուրբ Կամիլլո» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված բեռը (1,072 արկղ, 9,912 կգ ընդհանուր քաշով, 18,565 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմում են 4,300 եվրո, բեռի և բաշխման ցանկերը՝ համաձայն հավելվածների, Հյուսիսային մաքսատուն-վարչություն) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015 թվականի նոյեմբերի 3-ի «Սուրբ Կամիլլո» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի մասին» N Մ-1198-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հավելված