17 Դեկտեմբերի 2020, 815 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N Մ-086-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00222722) «Փրոջեքթ Մենեջմենթ Յունիթ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00258778) 2020 թվականի նոյեմբերի 19-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31 ը ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Կենտրոն համայնքի, Բաղրամյան պողոտայի 6 շենքում գտնվող 75,9 քառակուսի մետր տարածքի ենթավարձակալում՝ 40,350,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի փետրվարի 19 ի «Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի շնորհում» ծրագրի մասին» N Մ-086-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: