Փոխվարչապետերի որոշումներ

16 Դեկտեմբերի 2020, 809 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՋՈԿԱՏՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՇՏԱԲ – ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ, ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՃԱՄԲԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԵՐԿՐԻՑ ԺԱՄԱՆԱԾ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական շտաբ – կամավորական աշխատանքների ծառայություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 71,900,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանում վիրավոր զինվորներին, փախստականներին օգնության, աշխատանքի միջազգային կամավորական ճամբարների և արտերկրից ժամանած երկարաժամկետ կամավորների գործունեության կազմակերպում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
3. «Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական շտաբ – կամավորական աշխատանքների ծառայություն» հասարակական կազմակերպությանը` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

հավելված

Արխիվ

2024

2023