Փոխվարչապետերի որոշումներ

11 Դեկտեմբերի 2020, 796 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 568-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի սեպտեմբերի 30-ի «Դասավանդի՜ր, Հայաստան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Վերջ թվային մեկուսացմանը» ծրագրի մասին» N 568-Ա որոշմամբ հաստատված ծրագրի 7-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` 900 պլանշետ և Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարություն՝ 200 պլանշետ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` 450 պլանշետ և Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարություն՝ 650 պլանշետ» բառերով:

Արխիվ

2024

2023