Փոխվարչապետերի որոշումներ

9 Դեկտեմբերի 2020, 791 - Ա

«ԲՆՈՒԹՅԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Մեծ Բրիտանիայի «Քյու թագավորական բուսաբանական այգիներ» բարեգործական կազմակերպության կողմից աջակցության նպատակով «Բնության ժառանգություն» բնապահպանական, գյուղատնտեսական հասարակական կազմակերպության հասցեով ստացված՝ ստորև նշված բեռների ներմուծման ծրագիրը՝
1) սերմեր հավաքելու համար պարագաների փաթեթ (հերբարիումային պիտակներ՝ 500 հատ, կտորե տոպրակներ՝ 175 հատ, թղթե տոպրակներ՝ 150 հատ, փայլաթիթեղե տոպրակներ՝ 100 հատ, ձեռքի խոշորացույց՝ 3 հատ)՝ 1 տեղ, 7.5 կգ ընդհանուր քաշով, 188 Մեծ Բրիտանիայի ֆունտ ստերլինգին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 106.65 Մեծ Բրիտանիայի ֆունտ ստերլինգ, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
2) CB-1 ակրիլային փոքր խողովակով ասպիրատոր՝ 1 տեղ, 23.1 կգ (50.7 LBS) ընդհանուր քաշով, 4,283.55 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 603.83 Մեծ Բրիտանիայի ֆունտ ստերլինգ, Արևմտյան մաքսատուն-վարչություն :
2. «Բնության ժառանգություն» բնապահպանական, գյուղատնտեսական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ: