Փոխվարչապետերի որոշումներ

9 Դեկտեմբերի 2020, 790 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 379-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 01533153) կողմից «Դոթ Վորքս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00179883) 2020 թվականի հուլիսի 31-ին կնքված՝ N 12/ՀԼ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կահույքի պատրաստման, տեղափոխման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 4,983,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի հունիսի 11-ի «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Գյումրիում նոր, ժամանակակից բժշկական հաստատության կառուցում» ծրագրի մասին» N 379-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

Արխիվ

2024

2023