8 Դեկտեմբերի 2020, 787 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 249-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի մայիսի 19-ի «Երևան քաղաքի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) կառուցապատման ծրագրի իրականացման աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 249-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Ս.Վ. Սիսեռյան - ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար (աշխատանքային խմբի ղեկավար) բառերը փոխարինել Բ. Բադալյան - ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար (աշխատանքային խմբի ղեկավար) բառերով.
2) «Ա. Ղուլարյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող» բառերից հետո «Բ. Բադալյան - ՀՀ փոխվարչապետի խորհրդական» բառերը հանել.
3) Ա. Մեսչյան - Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ (առաջարկությամբ)» բառերը փոխարինել Դ. Ճգնավորյան - Երևանի քաղաքապետի խորհրդական (առաջարկությամբ) բառերով: