Փոխվարչապետերի որոշումներ

8 Դեկտեմբերի 2020, 784 - Ա

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԺԱՄԱՆԱԾ ԱՆՁԱՆՑ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող` 8,208,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից ժամանած անձանց» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Թամարա Եղիազարյան» ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ՝ 23299197) 2020 թվականի նոյեմբերի 16-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ներքնակների և անկողնային հավաքածուների մատակարարում՝ 6,108,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Զոր-Ագատա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01012179) 2020 թվականի նոյեմբերի 16-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բարձերի և ծածկոցների մատակարարում ` 2,100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Հայկական կարմիր խաչի ընկերությանը` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

հավելված