Փոխվարչապետերի որոշումներ

7 Դեկտեմբերի 2020, 779 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 70-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02662248) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացում» ծրագրի մասին» N 70-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.
1) «ԼանսԱր Սերվիս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01843373) 2020 թվականի հոկտեմբերի 30 ին կնքված N 079-301020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է համակարգչային սարքավորումների ձեռքբերում՝ 50,274,830 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Էրնսթ ընդ Յանգ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00057741) 2020 թվականի հոկտեմբերի 29-ին կնքված N GFS-2020-00263 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ից մինչև 2021 թվականի մարտի 15-ը ընկած ժամանակահատվածում ընթացիկ տարվա ֆինանսական հաշվետվությունների աուդիտի անցկացում՝ 2,280,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: