Փոխվարչապետերի որոշումներ

7 Դեկտեմբերի 2020, 777 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի N 37-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ ներքոհիշյալ ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունվարի 31-ի «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Երեխաների առողջության վերականգնման և որոշ հիվանդությունների բուժման ժամանակակից մեթոդների ներդրում» համալիր ծրագրի մասին» N 37-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝
1) շվեյցարական «Հայաստանում հիվանդ երեխաների համար» (ՍԵՄՌԱ Պլյուս) հիմնադրամի կողմից ուղարկված հիվանդանոցային, վիրահատական և ֆիզիոթերապևտիկ մահճակալներ, համակարգիչներ, բժշկական նշանակության ապրանքներ, ակնոցներ՝ 2,640 կգ ընդհանուր քաշով, 2,470 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,690 եվրո, Արարատյան մաքսատուն-վարչություն.
2) Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոց – Էլեոնորեն հիմնադրամի կողմից ուղարկված լաբորատոր ախտորոշիչներ, դեղորայք՝ 3 արկղ, 59 կգ ընդհանուր քաշով, 19,767 շվեյցարական ֆրանկին համարժեք դրամ արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն:

Արխիվ

2024

2023