Փոխվարչապետերի որոշումներ

7 Դեկտեմբերի 2020, 775 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 68-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) «ՀՈՒՆ-ՍԱՎ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 05536528) և «Վազաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի (ՀՎՀՀ՝ 07602745) հետ 2020 թվականի հոկտեմբերի 30-ին կնքված N S-18/2020 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Տավուշի մարզի Վազաշեն համայնքի միջնակարգ դպրոցի երեք դասարանների ներքին բարեկարգման աշխատանքների իրականացում՝ 6,695,780 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղական համայնքների զարգացում» ծրագրի մասին» N 68-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

Արխիվ

2024

2023