Փոխվարչապետերի որոշումներ

7 Դեկտեմբերի 2020, 769 - Ա

«ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ամերիկայի Միացյալ Նահանգների «Հայ-Եմ» բարեգործական հիմնադրամի կողմից՝ Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված և պատերազմի ընթացքում վիրավորում ստացած կամ զոհված անձանց ընտանիքներին, անհատույց բաշխելու նպատակով, «Նոր Սերունդ» հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված հագուստի (56 տեղ, 1,253.3 կգ ընդհանուր քաշով, 34,092 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 13,788 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Նոր Սերունդ» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Արխիվ

2024

2023