Փոխվարչապետերի որոշումներ

7 Դեկտեմբերի 2020, 768 - Ա

«ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ (ՍԼԱՎՈՆԱԿԱՆ) ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ռուսաստանի Դաշնությունից՝ «Վ. Փափազյանի անվան մշակույթի և բարեգթության հայկական ընկերակցություն» սլավոնական շրջանային հասարակական կազմակերպության միջոցներով, Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված բնակիչներին անհատույց բաշխելու նպատակով, «Ռուս-հայկական (սլավոնական) համալսարան» բարձրագույն մասնագիտական կրթության պետական ուսումնական հաստատության հասցեով ուղարկված սննդամթերքի (բրինձ՝ 800 տեղ (պարկ), 40,080 կգ ընդհանուր քաշով, 1,400,000 ռուբլուն համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ԵՏՄ բեռ) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Ռուս-հայկական (սլավոնական) համալսարան» բարձրագույն մասնագիտական կրթության պետական ուսումնական հաստատության՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Արխիվ

2024

2023