Փոխվարչապետերի որոշումներ

7 Դեկտեմբերի 2020, 762 - Ա

«ԿԱՄՐՋԱԿ» ՍՈՑԻԱԼ-ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Կամրջակ» սոցիալ-բարեգործական կազմակերպության կողմից ձեռք բերված որպես աջակցություն հաշմանդամներին՝ սայլակների համար նախատեսված բարձերի (2 հոգու համար, 1 տեղ, 5.45 կգ ընդհանուր քաշով, 574.60 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ 25 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսերը ԱՄՆ-ում, փոխադրման ծախսերը կազմել են 27,500 դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և անհատույց հանձնման ծրագիրը:
2. «Կամրջակ» սոցիալ-բարեգործական կազմակերպությանը` նշված բեռի բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: