Փոխվարչապետերի որոշումներ

4 Դեկտեմբերի 2020, 758 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ուղարկված ներքոհիշյալ ապրանքների ներմուծման ծրագիրը՝
1) բժշկական սարքավորումներ՝ «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին և «Վարդենիսի հիվանդանոց» ՓԲԸ-ին անհատույց հանձնելու նպատակով՝ 1,434 կգ ընդհանուր քաշով, 70,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
2) hիգիենիկ պարագաներ, էլեկտրական սայլակներ, քայլակներ և այլ անհրաժեշտ պարագաներ՝ Արցախյան պատերազմի հաշմանդամ վետերաններին անհատույց բաշխելու նպատակով՝ 1,260 կգ, 15,430 դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 550 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն.
3) բժշկական նշանակության ապրանքներ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական ծրագրերի շրջանակներում օգտագործելու նպատակով՝ 4,941.84 կգ ընդհանուր քաշով, 38,420 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռների ձևակերպումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Արխիվ

2024

2023