Փոխվարչապետերի որոշումներ

4 Դեկտեմբերի 2020, 756 - Ա

«ԹԱՓԱՆՑԻԿ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Շվեդիայի թագավորության «A demand for Action» բարեգործական հիմնադրամի կողմից՝ Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված ընտանիքներին անհատույց բաշխելու նպատակով, «Թափանցիկ բարեգործություն» հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված օգտագործված ձմեռային հագուստի (երկու բեռնարկղ՝ 100 տեղ, 8,400 կգ ընդհանուր քաշով, 200,000 շվեդական կրոնին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը և 202 տեղ, 20,000 կգ ընդհանուր քաշով, 200,000 շվեդական կրոնին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Թափանցիկ բարեգործություն» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Արխիվ

2024

2023