4 Դեկտեմբերի 2020, 751 - Ա
«ՆԱԶՔՈՄ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ «Կոնվոյ Օֆ Հոփ» հիմնադրամի կողմից, Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված ընտանիքներին և պատերազմից տուժած անձանց անհատույց հանձնելու նպատակով, «ՆԱԶՔՈՄ» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված բեռի (23 տեղ՝ 606 տուփ, 6,899.2 կգ ընդհանուր քաշով, 1,557 ԱՄՆ-ի դոլար արժեքով, փոխադրման ծախսերը կազմել են 5,000 ԱՄՆ-ի դոլար, բեռի և բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2 «ՆԱԶՔՈՄ» բարեգործական հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: