3 Դեկտեմբերի 2020, 749 - Ա
«ԱՌԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայ օգնություն և զարգացման» («ARDA») հիմնադրամի կողմից՝ «Իմփաքթ Հաբ Հայաստան» հիմնադրամին հանձնելու՝ Արցախի Հանրապետությունից տեղափոխված ընտանիքներին անհատույց բաշխելու նպատակով, «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված ապրանքների (39 տեղ, 921 կգ ընդհանուր քաշով, 6,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամին` նշված բեռի հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: