Փոխվարչապետերի որոշումներ

3 Դեկտեմբերի 2020, 748 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ուղարկված ներքոհիշյալ ապրանքների ներմուծման ծրագիրը՝
1) ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից` հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված երկու ավտոմեքենա և մեկ ավտոմեքենա, նախատեսված շտապ օգնության կարիքների համար.
1996 թվականի արտադրության, Plymouth Grand Voyager մակնիշի, նույնականացման համարը` 1P4GP44R2TB201624, 1,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, ավտոմեքենան անհատույց հանձնվելու է Գարեգին Հենրիկի Վարդանյանին.
2006 թվականի արտադրության, Toyata Sienna Gold մակնիշի, նույնականացման համարը` 5TDBA22C26S076298, 1,200 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, ավտոմեքենան անհատույց հանձնվելու է Արթուր Ռուբիկի Գալստյանին.
2006 թվականի արտադրության, Land Rover Rangerover Salme մակնիշի, նույնականացման համարը` 15456A216197, 2,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, ավտոմեքենան անհատույց հանձնվելու է Զառիթափի համայնքի «Զառիթափի բարեկարգում» հասարակական ոչ առևտրային կազմակերպությանը:
Ավտոմեքենաների փոխադրման ծախսերը կազմել են 5,970 ԱՄՆ-ի դոլար, Հյուսիսային մաքսատուն-վարչություն,
2) Ֆրանսիայի «Հայաստան» հիմնադրամի կողմից բժշկական նշանակության ապրանքներ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում անհատույց բաշխելու նպատակով՝ 63 տեղ, 6,031 կգ ընդհանուր քաշով, 120,923.23 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
3) ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից բժշկական նշանակության ապրանքներ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում անհատույց բաշխելու նպատակով՝ 7,374.36 կգ ընդհանուր քաշով, 59,650 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն:
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռների ձևակերպումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Արխիվ

2024

2023