Փոխվարչապետերի որոշումներ

30 Նոյեմբերի 2020, 736 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N Մ-1173-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02565835) «ՄԻԼ-ՆԱՐ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08913743) 2020 թվականի հոկտեմբերի 28-ին կնքված N 20-12 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մետաղյա հենասյուների և հենակների մատակարարում՝ 4,275,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան» ծրագրի մասին» N Մ-1173-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: