30 Նոյեմբերի 2020, 741 - Ա
«ԾՆՈՂԱԶՈՒՐԿ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՍՈԱՐ) - ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Պրոջեքթ Քյուր» («Առողջության և հույսի ապահովում աշխարհում») հիմնադրամի կողմից որպես աջակցություն, «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՈԱՐ)-Հայաստան» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված ապրանքների (198 տեղ, 3,860 կգ ընդհանուր քաշով, 10,005.41 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ 1,550 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսերը, բեռի և բաշխման ցանկերը` համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և բաշխման ծրագիրը:
2. «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՈԱՐ)-Հայաստան» բարեգործական հիմնադրամին` նշված բեռի բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: