30 Նոյեմբերի 2020, 725 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950 Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Էլսիսթեմսպրո» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02696479) 2020 թվականի հոկտեմբերի 19-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ձայնային տեխնիկայի (իր լրակազմով) ձեռքբերում՝ 741,666.66 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Սովռանո» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02558239) 2020 թվականի հոկտեմբերի 19-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բազմաֆունկցիոնալ սարքերի և քարթրիջների ձեռքբերում՝ 1,071,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: