15 Հոկտեմբերի 2018, 234 - Ա
«ԹԱԼԻՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
Բարեգործական որակել Լեհաստանի Հանրապետության Նիսայի քաղաքապետարանից որպես անհատույց նվիրատվություն «Թալինի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հասցեով ուղարկված Volksvagen մակնիշի շտապ օգնության ավտոմեքենայի (2004 թվականի արտադրության, 11,000 լեհական զլոտիին համարժեք դրամ արժեքով, նույնականացման համարը՝ WV1ZZZ2DZ5H016106) և բժշկական սարքավորումների ու գործիքների (9 տեղ, 320 կգ ընդհանուր քաշով, 690 լեհական զլոտիին համարժեք դրամ արժողությամբ, մեքենայի և բժշկական նշանակության ապրանքների փոխադրման ծախսերը կազմել են 1000 ԱՄՆ-ի դոլարի համարժեք դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը: