Փոխվարչապետերի որոշումներ

30 Նոյեմբերի 2020, 709 - Ա

«ՍԱՏԱՐ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒ-ԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Օգնություն սահմաններից դուրս» («Aid Beyond Borders») ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ կազմակերպության անդամներին ու սահմանամերձ տարածքներում ապրող սոցիալապես անապահով անձանց անհատույց բաշխման նպատակով, «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված ապրանքների (105 տեղ, 2,617 կգ ընդհանուր քաշով, 5,355 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,785 ԱՄՆ-ի դոլար, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը` նշված բեռի բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հավելված