Փոխվարչապետերի որոշումներ

30 Նոյեմբերի 2020, 706 - Ա

«ԴԵՊԻ ԱՌԱՋ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի քաղաքացի Տիգրան Գրիգորյանի կողմից (10201 Riverside DR str., apt. 200, Toluca Lake, CA 91602)՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնքի մանկապարտեզներին անհատույց բաշխելու նպատակով, «Դեպի առաջ» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված ապրանքների (23 տեղ, 728 կգ ընդհանուր քաշով, 30,596.84 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,365 ԱՄՆ-ի դոլար, բեռի ցանկը` համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և բաշխման ծրագիրը:
2. «Դեպի առաջ» բարեգործական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
 

Հավելված

Արխիվ

2024

2023