Փոխվարչապետերի որոշումներ

5 Նոյեմբերի 2020, 691 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Բարեգործական որակել Գերմանիայի Դաշնությունից “Friedensdorf International” բարեգործական կազմակերպության կողմից` Արցախում և Հայաստանում ռմբակոծություններից վիրավորված երեխաներին բժշկական օգնություն իրականացնելու համար նախատեսված, «Հայաստանի մանկական ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բժշկական պարագաների և դեղորայքի (18 պալետ, 4,495 կգ ընդհանուր քաշով, 55,200 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 25,376 եվրո, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Հայաստանի մանկական ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումները ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: