Փոխվարչապետերի որոշումներ

5 Նոյեմբերի 2020, 689 - Ա

«ՖՐԱՆՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՍՐՏԱՆՈԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ֆրանսիայի «Հայ-ֆրանսիական առողջապահական շարժում» բարեգործական կազմակերպության կողմից որպես օժանդակություն՝ Գորիսի սրտաբանական կենտրոնի համար նախատեսված, «Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն» պետական հատկացումների հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հասցեով ուղարկված դեղորայքի և բժշկական նշանակության ապրանքների (6 տեղ (պալետ), 2,500 կգ ընդհանուր քաշով, 148,366 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 12,350 եվրո, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն» պետական հատկացումների հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղին` նշված բեռի համապատասխան ձևակերպումները ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: