Փոխվարչապետերի որոշումներ

5 Նոյեմբերի 2020, 688 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950 Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) Adobe Inc. ընկերության հետ 2020 թվականի հոկտեմբերի 2-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրերի արտոնագրի առցանց ձեռքբերում՝ 6,066.67 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով՝ ներառյալ 606.67 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ոչ ռեզիդենտի շահութահարկը, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ջի Էս Սի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02258906) 2020 թվականի հոկտեմբերի 13-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հսկողական տեսաձայնագրող տեսախցիկների մատակարարում՝ 348,600 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Յուքոմ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2020 թվականի սեպտեմբերի 30-ին կնքված N 0000/30/09/2020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվծում ինտերնետ կապի ծառայությունների մատուցում՝ ամսական 38,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի և համակցման աշխատանքների իրականացում ՝ միանվագ 23,666 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: