5 Նոյեմբերի 2020, 683 - Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՁԱԳԱՆՔ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԱՆԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող` 226,225,265 դրամ ընդհանուր արժողությամբ «Արձագանք Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն ժամանած բնակչության կարիքներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Թամարա Եղիազարյան» ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ՝ 23299197) 2020 թվականի հոկտեմբերի 14-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սննդամթերքի մատակարարում՝ 105,728,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Վալսա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01017079) 2020 թվականի հոկտեմբերի 14-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սննդամթերքի մատակարարում՝ 33,394,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Հայկական կարմիր խաչի ընկերությանը` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին: