Փոխվարչապետերի որոշումներ

5 Նոյեմբերի 2020, 682 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ, ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ՎԵՐԱԶԻՆՈՒՄ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 308,500,000 դրամ ընդհանուր արժողությամբ «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առողջության կենտրոնի կառուցում, բժշկական սարքավորումներով վերազինում և կահավորում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) «Բարդի Պրոեկտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00152742) 2020 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված N 14 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ՀՀ Լոռու մարզի Դսեղի համայնքում առողջության կենտրոնի կառուցման նախագծային փաստաթղթերի կազմում՝ 6,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1 ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

հավելված

Արխիվ

2024

2023