Փոխվարչապետերի որոշումներ

5 Նոյեմբերի 2020, 681 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 65-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ Մ Ա Ս Ի Ն

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի փետրվարի 5-ի «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Երեխաների անվճար բժշկական օգնություն» ծրագրի մասին»
N 65-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 1-ին կետում «443,209,600 դրամ» բառերը փոխարինել «455,709,600 դրամ» բառերով.
2) որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ՝ 01533153) կողմից «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ ԼԻԳԱԼ ԸՆԴ ԹԱՔՍ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00101634) 2020 թվականի սեպտեմբերի 23-ին կնքված՝ N LS-010/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է իրավաբանական ծառայությունների մատուցում՝ 12,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

հավելված

Արխիվ

2024

2023