Փոխվարչապետերի որոշումներ

29 Հոկտեմբերի 2020, 677 - Ա

«ՀՈՎԱՐԴ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵ¬ՏՈՒ-ԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 24,400,000 դրամ արժողությամբ «Արցախի Հանրապետությունում պատերազմական գործուղություններից տուժած, ինչպես նաև Արցախի Հանրապետության պաշտպանությանը մասնակցող անձանց սոցիալական աջակցության տրամադրում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությանը` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 Հավելված

Արխիվ

2024

2023