Փոխվարչապետերի որոշումներ

29 Հոկտեմբերի 2020, 674 - Ա

«ԾՆՈՂԱԶՈՒՐԿ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՍՈԱՐ) -ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵՎԱՆԻ «ԶԱՏԻԿ» ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-Ի ԲԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԱԿԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՈԱՐ)-Հայաստան» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 6,630,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի բակում ներառական մանկական խաղահրապարակի տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՈԱՐ) -Հայաստան» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00148272) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի սեպտեմբերի 24-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ներառական մանկական խաղահրապարակի սարքավորումների պատրաստում և տեղադրում՝ 6,630,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1 ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՈԱՐ) - Հայաստան» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 Հավելված

Արխիվ

2024

2023