Փոխվարչապետերի որոշումներ

28 Հոկտեմբերի 2020, 668 - Ա

ԳԵՎՈՐԳ ՂՈՒՄԱՇՅԱՆԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Արմեն Հակոբյանի կողմից՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գևորգ Ղումաշյանի (նույնականացման քարտ՝ 005778592) հասցեով Շիրակի մարզպետարանի համար ուղարկված ութ էլեկտրական շչակի (215,365 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ) ներմուծման և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանն անհատույց հանձնման ծրագիրը:
2. Գևորգ Ղումաշյանին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: