Փոխվարչապետերի որոշումներ

16 Հոկտեմբերի 2020, 647 - Ա

«ՀՈՒՅՍԻ ԿԱՄՈՒՐՋ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՀԱՐՄԱՐԵՑՎԱԾ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ֆրանսիայի «Աջակցություն ինքնորոշված Արցախին» միության կողմից՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան, Այրում և Կողբ խոշորացված համայնքների հատուկ կարիքավոր երեխաներին սպասարկելու նպատակով, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հասցեով ստացված «Renault Master» մակնիշի ավտոմեքենայի (2012 թվականի արտադրության, նույնականացման համարը՝ VF1MLJ0BD47659830, 5,000 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ և մեքենայի տեխնիկական հագեցվածության մաս կազմող 2 անվասայլակի՝ 40 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմում են 3,250 եվրոյին համարժեք դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ: