Փոխվարչապետերի որոշումներ

14 Հոկտեմբերի 2020, 644 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N Մ-648-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01266593) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2013 թվականի հուլիսի 19-ի «Յանգ լայֆ» ոչ առևտրային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Փյունիկ» ամառային ճամբար» ծրագրի մասին» N Մ-648-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Հալդի Քոնսալտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08417251) 2020 թվականի սեպտեմբերի 7-ին կնքված N HC-09/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ճամբարի ժամանցային կենտրոնի շինարարության 3-րդ փուլի աշխատանքների տեխնիկական հսկողության իրականացում` 850,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ԹԵՐՄՈ-ԱՐ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02566649) 2020 թվականի սեպտեմբերի 4-ին կնքված N TRM-09/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ճամբարի ժամանցային կենտրոնի շենքի ջեռուցման համակարգի, ջրամատակարարման և կոյուղու ներքին ցանցի, կաթսայատան ջերմամեխանիկական մասի մոնտաժման, թողարկման ու կարգաբերման աշխատանքների իրականացում` 18,755,200 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:


 

Արխիվ

2024

2023