Փոխվարչապետերի որոշումներ

14 Հոկտեմբերի 2020, 642 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N Մ-1091-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻՄ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02565835) կնքված՝ ստորև նշված պայմանագրերում նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 1-ի «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից «Վայրի կենդանիների փրկարար, բազմացման և վերականգնողական կենտրոն» ծրագրի մասին» N Մ-1091-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն՝
1) «Արտկոն» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00403814) 2020 թվականի սեպտեմբերի 23-ին կնքված N ԿՊ-20/08 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Reverside մոդուլային կառույցի կառուցման և մատակարարման աշխատանքների իրականացում՝ 8,657,800 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Արտկոն» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00403814) 2020 թվականի սեպտեմբերի 23-ին կնքված N ԿՊ-20/09 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Ինֆորմացիոն կենտրոն մոդուլային կառույցի կառուցման և մատակարարման աշխատանքների իրականացում՝ 7,903,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

Արխիվ

2024

2023