15 Հոկտեմբերի 2018, 230 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑ ՉՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին հանձնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ուղարկված երկու խմբաքանակ բեռի ներմուծման ծրագիրը՝
1) Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Վարդան Կիրոպի Կիրոյանցի (անձնագիր` N 03 05 546287, տրված՝ 07.09.2004 թ.) կողմից Արցախի Հանրապետության Ճարտար քաղաքի «Մարտունու շրջանի հայկական գյուղերի զարգացման հիմնադրամ»-ի համար ուղարկված շինարարական ապրանքներ, մանկական խաղահրապարակի պարագաներ և տեխնիկա` 1 բեռնարկղ, 20,200 կգ ընդհանուր քաշով, 849,633.1 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ:
2) Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Հայկ Վլադիմիրի Բալայանի (անձնագիր` N 4615831330, տրված՝ 27.05.2015 թ.) կողմից որպես աջակցություն ուղարկված սարքերը՝ 2 տեղ, 25 կգ ընդհանուր քաշով, 100,640 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ցանկը կցվում է, ԵՏՄ բեռ:
2. Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը` նշված բեռի ձևակերպումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: