Փոխվարչապետերի որոշումներ

15 Հոկտեմբերի 2018, 232 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
Բարեգործական որակել Եվրոպայի ֆուտբոլի ասոցիացիաների միության (UEFA) կողմից, որպես օժանդակություն՝ ֆուտբոլի ազգային հավաքականների համար, «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության հասցեով ուղարկված ներքոհիշյալ ապրանքների ներմուծման ծրագիրը՝
1) մարզագույք՝ մեկ տեղ, 333 կգ ընդհանուր քաշով, 1,500 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ՝ փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն.
2) գնդակներ՝ 8 տեղ, 80.5 կգ ընդհանուր քաշով, 3,483 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ` փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
3) գնդակներ՝ 2 տեղ, 13.4 կգ ընդհանուր քաշով, 583.50 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ՝ փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
4) մարզահագուստի տարբերանշաններ՝ մեկ տեղ, 10 կգ ընդհանուր քաշով, 3,582.60 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ` փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
5) մարզահագուստ՝ 8 տեղ, 81 կգ ընդհանուր քաշով, 2,442.14 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ` փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն: