Փոխվարչապետերի որոշումներ

13 Հոկտեմբերի 2020, 633 - Ա

«ՀԱԼՈ ԹՐԱՍԹ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Միացյալ Թագավորության «Հալո Թրասթ» ընկերության կողմից որպես աջակցություն Արցախի Հանրապետությունում իրականացվելիք հումանիտար ականազերծմանը՝ կազմակերպության հայկական մասնաճյուղի հասցեով ուղարկված ապրանքների (8,780 կգ ընդհանուր քաշով, 195,231.91 ֆունտ ստերլինգին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ 3,950 ֆունտ ստերլինգ փոխադրման ծախսերը, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Հալո Թրասթ» ընկերության հայկական մասնաճյուղին` նշված բեռի ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
 

Հավելված

Արխիվ

2024

2023