13 Հոկտեմբերի 2020, 631 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 9,596,378 դրամ ընդհանուր արժողությամբ «Ֆոտովոլտային կայանների տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Էկովիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00465627) 2020 թվականի սեպտեմբերի 9-ին կնքված N ԱՀ/ԱՖՎ-18/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի Դ. Ղազարյանի անվան հանրակրթական երաժշտական մասագիտացված դպրոցի շենքի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 1,625,564 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Էկովիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00465627) 2020 թվականի սեպտեմբերի 9-ին կնքված N ԱՀ/ԱՖՎ-17/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի «Շուշիի պետական մանկապարտեզ» ՊՈԱԿ-ի շենքի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 3,311,254 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574905) 2020 թվականի սեպտեմբերի 9-ին կնքված N ԱՀ/ԱՖՎ-16/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի շրջանային վարչակազմի շենքի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 4,659, 560 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին: