Փոխվարչապետերի որոշումներ

10 Հոկտեմբերի 2020, 617 - Ա

«ՆԱԶՔՈՄ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Բարեգործական որակել Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ «Lotridge Family» հիմնադրամի կողմից, «Նազքոմ» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված բեռի (38 տեղ (422 տուփ), 8,590 կգ ընդհանուր քաշով, 3,601 ԱՄՆ դոլարի համարժեք դրամ արժողությամբ, իսկ փոխադրման ծախսերը կազմել են 7,205 ԱՄՆ դոլար, բեռի և բաշխման ցանկերը համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Նազքոմ» բարեգործական հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

հավելված