Փոխվարչապետերի որոշումներ

30 Սեպտեմբերի 2020, 600 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 394-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հուլիսի 15-ի «Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից իրականացվող «Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու և պատկան վանքերի տնտեսական պայմանների բարելավում» ծրագրի մասին» N 394-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ի կետում «530,091,724 դրամ» բառերը փոխարինել «557,091,724 դրամ» բառերով.
2) որոշմանը կից ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

հավելված