Փոխվարչապետերի որոշումներ

30 Սեպտեմբերի 2020, 599 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայաստանի Հանրապետությունում Հայ կրթական հիմնարկության կողմից իրականացվող՝ 90,944,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Համակարգիչներ սոցիալապես անապահով ուսանողներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում Հայ կրթական հիմնարկության կողմից (ՀՎՀՀ՝ 01542952) «Տեխնոֆորում» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01253291) 2020 թվականի օգոստոսի 19-ին կնքված N ՄՊ-ՀՏ-20/001 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Dell Vostro Notebook 3591 մոդելի 320 դյուրակիր համակարգչի մատակարարում՝ 90,944,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1 ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. Հայաստանի Հանրապետությունում Հայ կրթական հիմնարկությանը` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

հավելված

Արխիվ

2024

2023