Փոխվարչապետերի որոշումներ

30 Սեպտեմբերի 2020, 595 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N Մ-1183-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի մեթոդիստական եկեղեցու կողմից ԱՄՆ-ի Հայաստան-Արցախ հիմնադրամի միջոցով «Ագապե» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հասցեով ուղարկված ապրանքները (24 տեղ, 4,893 կգ ընդհանուր քաշով, 65,443.51 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժեքով, փոխադրման ծախսերը կազմել են 6,400 ԱՄՆ-ի դոլար, բեռի և բաշխման ցանկերը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 23-ի «Ագապե» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Մարդկային տառապանքը որպես պատերազմի և բնական աղետի հետևանք» ծրագրի մասին» N Մ 1183-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:

հավելված