Փոխվարչապետերի որոշումներ

30 Սեպտեմբերի 2020, 587 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 359-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՀՎՀՀ` 09423966) կողմից կնքված` ստորև նշված եռակողմ պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունիսի 25-ի «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագրի մասին» N 359-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01808789) 2020 թվականի օգոստոսի 14-ին կնքված՝ N ԶԿՀ-ԳՀԱՊՁԲ-20/02-2 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դիզելային վառելիքի (ամառային) ձեռքբերում` 290,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Մաքս Օիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02662703) 2020 թվականի օգոստոսի 14-ին կնքված՝ N ԶԿՀ-ԳՀԱՊՁԲ-20/02-1 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բենզինի (ռեգուլյար) ձեռքբերում` 2,543,200 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի: