30 Սեպտեմբերի 2020, 576 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 285-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի մայիսի 26-ի «Մեղրի համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող «Մեղրի համայնքի մանկապարտեզում արևային էներգիայի և ջրատաքացուցիչ համակարգի տեղադրում» ծրագրի մասին N 285-Ա որոշմամբ հաստատված ծրագրում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) ծրագրի 8-րդ կետում «31.08.2020» թվերը փոխարինել «31.10.2020» թվերով։
2) ծրագրի 9-րդ կետում «օգոստոս» բառը փոփարինել «հոկտեմբեր» բառով։