Փոխվարչապետերի որոշումներ

30 Սեպտեմբերի 2020, 570 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 948-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 03517269) կնքված ստորև նշված պայմանագրերում նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24 ի «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Սիրիահայ ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Երևանում» ծրագրի մասին» N 948-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.
1) «Էյջի գրուպ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00912583) 2020 թվականի օգոստոսի 20-ին կնքված N 200820 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է խոհանոցային տեխնիկայի մատակարարում՝ 2,568,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01808789) 2020 թվականի օգոստոսի 18 ին կնքված N 091/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վառելանյութի մատակարարում` 2,100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: