15 Հոկտեմբերի 2018, 205 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N Մ-1009-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից «Գրանթ Թորնթոն» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 00040569) 2017 թվականի մարտի 29-ին կնքված՝ N AT-AU-026-17 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2017 թվականի հուլիսի 1-ից մինչև 2018 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածի ֆինանսական տարվա աուդիտորական ծառայությունների մատուցում՝ 1,320 եվրոյին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի հոկտեմբերի 21-ի «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը հետսովետական երկրներում» ծրագրի մասին» N Մ-1009-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: