Փոխվարչապետերի որոշումներ

30 Սեպտեմբերի 2020, 568 - Ա

«ԴԱՍԱՎԱՆԴԻ՜Ր, ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՎԵՐՋ ԹՎԱՅԻՆ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆԸ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Դասավանդի՜ր, Հայաստան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 77,077,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Վերջ թվային մեկուսացմանը» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Դասավանդի՜ր, Հայաստան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02645043)՝ «Սմարթ Զոն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02826479) 2020 թվականի օգոստոսի 11-ին կնքված N Ա11/08/2020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Lenovo M10 մոդելի 1,100 պլանշետի ձեռքբերում՝ 77,077,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1 ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Դասավանդի՜ր, Հայաստան» կրթական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

հավելված